ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Իշխանության համար 8 մլն դրամ փոխանցելը ի՞նչ մի դժվար բան է

Իշխանության համար 8 մլն դրամ  փոխանցելը ի՞նչ մի դժվար բան է
15.12.2013 | 13:14

Երկու օր առաջ կայքերում լուր տարածվեց, թե կառավարությունը 8 մլն դրամ է հատկացրել Գերմանիայում բուժման կուրս անցնող արձակագիր Լևոն Խեչոյանին Հայաստան տեղափոխելու համար: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ 8 մլնը միայն հիվանդանոցի ծախսերը չի փակում: Բայց նույնիսկ սա չէ հարցը: ՀՀ առողջապահության նախարարությունը այդ գումարը դեռևս չի փոխանցել Գերմանիայի հիվանդանոցին: Ինչպես Գերմանիայում բնակվող Երվանդ Խոսրովյանն է գրել hetq.am-ում, առողջապահոթյան նախարարությունն արդեն մի քանի օր է գումարը փոխանցելու մասին հավաստիացում չի ուղարկում հիվանդանոցին, որպեսզի վերջիններս հանգիստ լինեն, որ իրականացված բուժօգնության համար վճարվելու է: Նախարարությունն իր հերթին հիվանդանոցից կանխահաշիվ է պահանջել: Դեռևս դեկտեմբերի 5-ին Դորտմունդի հիվանդանոցը կանխահաշիվ է ուղարկել ՀՀ առողջապահության նախարարությանը: Վերջինս նույնիսկ չի պատասխանել, թե գումարը կփոխանցի: Երեկ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը մամուլին տեղեկացրել է, թե Լևոն Խեչոյանի` Հայաստան բերելու հարցով զբաղվում է ոչ միայն կառավարությունը, այլև նախագահականը: Առնվազն տարօրինակ է, որ երկրի վարչակազմը զբաղվում է հարցով ու «սայլը տեղից չի շարժվում»: Ի վերջո, ի՞նչ դժվար է մի ողջ երկրի համար մեկ մարդու բուժման ու տեղափոխման հարցերը լուծելը: Մեր երկրի գործող իշխանությունները նմա՞ն հարցեր են լուծել: Հետաքրքիր է, թե որքան ժամանակում է լուծվել ասենք` Հանրապետության հրապարակում Նունե Եսայանի համերգի համար գումար հատկացնելու հարցը: Այն գումարը (8 մլն դրամ), որն ըստ խոսակցությունների, կառավարությունը հատկացնելու է Լևոն Խեչոյանի բուժման ծախսերը փակելու համար, Նունե Եսայանի համերգին տրամադրված գումարի (54 մլն 691 հազար դրամ) մոտ մեկ յոթերորդ մասն է կազմում: Այստեղ են ասում. «Չգիտեմ` լամ, թե՞ խնդամ»: Եթե մի շարքային համերգ ավելի է կարևորվում, քան տաղանդավոր գրողի կյանքը, ապա գործող իշխանության նկատմամբ հասարակության անվստահության հարցը էլ ավելի է խորանում:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1049

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ